Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ժիրայր Սէֆիլյանը Ղարաբաղը սիրում է «մանրամասնորեն»

Ժիրայր Սէֆիլյանը Ղարաբաղը  սիրում է «մանրամասնորեն»
17.05.2016 | 21:18

Չնայած «հրահանգը» տրված էր Հայաստանի առնչությամբ, զի «Հայաստանը մանրամասն սիրելու երկիր է»:
«Նոր Հայաստանը», առավել ստույգ` վերջինիս «պաշտոնական» ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանն օրերս ուղղակի ապշեցրեց հայ հանրությանը: Ոչ այն պատճառով, որ քառասուն օր լռելուց հետո (գրողը տանի, ինչպե՜ս է ասոցիացիա առաջանում Քոչարյանի հետ, ով նույնպես քառասուն օր հետո գնաց Ղարաբաղ, տեղեկացավ` ինչ է կատարվել քառօրյա պատերազմի ընթացքում. չէ, մենք հո չե՞նք ասում, որ հենց ինքն իմացավ` ինչ է կատարվել քառօրյայի ընթացքում, այն «սանտիմետրերով» սկսեց ներկայացնել Ժիրայր Սէֆիլյանը), և ուրեմն` 40-օրյա յուր լռության ուխտից հետո Ժիրայր Սէֆիլյանը ջրհեղեղյան բոթով հայտարարեց, որ «միլիոններով» տարածք է մնացել «ջրհեղեղի» տակ, այն է` գրավել է թշնամին, ու հարկավոր է լայնամասշտաբ պատերազմով հետ գրավել այդ տարածքները:


Ոզնուն էլ է, չէ՞, հասկանալի, թե հոգեբանական ինչ մեխանիզմ է կիրառվում: Այո, փորձ է արվում նախ` տրոհել այն միասնականությունն ու համախմբումը, որով աչքի ընկավ հայ ոգին: Ասել է` փորձ է արվում տրոհել հայ ոգին. չարացնել, դառնացնել այն, որից հետո նույն այդ ոգու կառավարումը կհեշտանա, «պատկանելությունները» կճշտվեն: Թե չէ տարիներ շարունակ «նույնք» աջ են տալիս, ձախ են տալիս, Եղեռնի 100-րդ տարելիցին ելնում-գնում են Ղարաբաղ` կրկին ու կրկին մանրամասն «սիրելու» Ղարաբաղը, խառնշտորելու, բախում առաջացնելու, որովհետև շատ լավ են հասկանում` հայոց «մատրիցան» Ղարաբաղն է: Ողջ տարին երեքից-չորս հոգով հերթապահում են Ազատության հրապարակում, տուն չեն գնում, որովհետև յուրյանց մոդերատորը շշնջացել է ականջներին` «մինչև ամառ Ղարաբաղի հարցով ուժեղ բաներ են լինելու, պետք է ոտքի վրա լինենք ու սկսենք «մանրամասն» սիրել Ղարաբաղը»:
ՈՒ «սիրեցի՜ն»:


Եվ հիմա, թարսի պես, Ադրբեջանը, այո, հարձակվել է, ավելին` գրավել է մեկ-երկու կիլոմետր (միլիո՜ն սանտիմետր), ասել է թե, փայլուն իրավիճակ է ստեղծվել երկու տարի անպտուղ պայքար մղողների համար` պահանջելու գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը, «լայնամասշտաբ» պատերազմ սկսելու, իշխանափոխություն իրականացնելու, բայց, դարձյալ թարսի պես, ժողովուրդը դեռ պահպանում է իր համախմբումը` հանուն Ղարաբաղի ու երկրի (ոչ երբեք` հանուն իշխանության, եթե այս հասարակ բանը Ժիրայրն ու իր մոդերատորները հասկանային, ճիշտ կհաշվեին` երկրի ու սեփական շահն իրար չխառնելով, ճիշտ հավասարում կստանային, հուդայապաչ չէին լինի), բանակցային գործընթացն էլ էնտեղ է թափ հավաքում:


Հետաքրքիրն այս ամենում այն է, սակայն, որ «սույն» պայքարի մոդերատորներին թվում է, թե ոչ ոք գլխի չի ընկնում՝ որտեղ են ձմեռում իրենց խեցգետինները, հանուն ում և ինչու:
Ի դեպ, այդ «խեցգետիններն» այնքան ձմեռեցին, որ դարձան ժամկետանց: Դրա համար էլ իրենց սանտիմետրերն ու միլիմետրերը «գրվեցին սառույցներին», մնացին ժողովրդի ու համախմբումի կողմից անպատասխան:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2791

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ